Ներածություն
Այսօր լսելով եսասեր բառը անմիջապես բացասական զգացողություններ ենք ունենում:Քչերն են հասկացել,որ յուրաքանչյուրս մեր ներսում չգիտակցված եսասերներ ենք:
- Եկեք եսասեր բառին նայենք մի այլ անկյունից,տեսնենք նրան ոչ թե բացասական կերպարով,այլ այնպես ինչպես այն կա իրականում:
Իսկ նրա իրականությունը յուրաքանչյուրս ենք:Ինչպես բոլորս ծարավում ենք,ինչպես սիրում ենք,ինչպես շնչում ենք,ինչպես հարմարվում ենք ամե՜ն ինչի,այնպես էլ եսասեր ենք:
Այո-այո այս բոլորը իրարից առանձին-առանձին բայց սե՜րտ կապված են եսասիրության հետ:
- Ես ինքս այս օրինակը կվերցնեմ ինձ վրա,որ ո՜չ ոք չնեղանա:
Բայց փորձեք այն ինչ կգրեմ,այն օրինակները,որ կներկայացնեմ վերցրեք ինքներդ ձեր վրա:
. . .
Ես սիրում եմ նրան,սիրում եմ այնքան շատ,որ անգամ մոռացել եմ ինձ սիրել:
Դու այնքա՜ն գեղեցիկ ես,քո աչքերն այնքա՜ն նուրբ են,որ չեմ կարողանում աչքերս կտրել քեզանից:Չեկ կարողանում անգամ մի շունչ քաշել ՝
Վախենում եմ աչքերս թարթել ՝
Վախենում եմ ու գիտես ինչու,որովհետև չեմ ցանկանում անգամ այդ փոքրիկ վարկյանի մեջ չտեսնել աչքերդ:
- Ես անյքան եմ սիրում քեզ,որ պատրաստ եմ աղոթել անդադար,որ պատրաստ եմ ամեն վարկյան Աստծուց խնդրել,որ մի՜շտ լինենք միասին,որովհետև ես քեզ սիրում եմ և դա ամենաքիչն է ինչ սիրտս կարող է զգալ,ամենաքիչն է ինչ հոգիս կարող է զգալ:
- Քիչ է ՝
Քիչ է դա ինձ համար,ես ավելին եմ ուզում:Ես ուզում եմ,որ միշտ լինեմ կողքիդ,որպեսզի անվե՜րջ զգամ ներկայությունդ,ուզում եմ անվերջ հպվել ձեռքովս քո նու՜րբ երեսին:
Ուզում եմ ձեռքդ բաց չթողնել:
- Գիտես այն փոքրիկ ժպիտն անգամ,որ տալիս ես ինձ դա մի մե՜ծ աշխարհ է ինձ համար՝ Բայց իրականում այդ մեծ աշխարհն էլ այնքա՜ն փոքր է:
Մեծ աշխարհրներն էլ են մեծանում ՝ այ հենց այդպես ցանկանում եմ մեծանա մեր սերը:
- Ես գիտեմ սիրելիս,դու էլ ինձ նման ուրախ ես,երբ ուրախ եմ,տխուր ես,երբ տխուր եմ,որովհետեև ցանկանում ես ուրախ լինեմ,որ դու նույնպես ուրախ լինես:Դու էլ ինձ նման կարոտում ես,որ հեռու եմ քեզանից,կարոտում ես,որովհետև ուզում ես կողքիդ լինեմ,ուզում ես քեզ ամու՜ր սեղմեմ սրտիս,որ դու զգաս,թե՞ ինչպես է այն բաբախում ՝
- Բաբախում միայն քեզ համար:
Մենք նույնն ենք ՝
Երկուսս էլ սիրում ենք իրար և սա բավական է,որ աչք փակենք մնացած բոլո՜ր մտքերի վրա:
Երկուսս էլ ցանկանում ենք ձեռք-ձեռք բռնած շրջել:
- Ես սիրում եմ քեզ :
- Իսկ ես քեզ:
Մենք սիրում ենք մեզ սիրելիս,դու սիրում ես քեզ,ես սիրում եմ ինձ:
- Արի խաղաքարտերը բացենք,արի համոզվենք,որ դու իրականում քեզ ես սիրում,իսկ ես ինձ:
Ի՞նչ է չէիր սպասում:
Բոլորս սիրում ենք և էական չէ,թե՞ ինչի համար,էական չէ թե ինչքան:
Գիտեք մենք սիրում ենք նրան ՝
Դա վերացական,իսկ իրականում մենք սիրում ենք առաջին հերթին ինքներս մեզ:
Ցանկանում ենք լինել նրա հետ,որովհետև դա մեզ համար լավ է,դա մեզ համար հաճելի է:
Ցանկանում ենք գրկել նրան,որովհետև դա այնքա՜ն հաճելի է մեր սրտին :
Գիտեք ինչքան մեծ զգացողություն է առաջանում,երբ բռնում ես նրա ձեռքը ում սիրում ես ՝
Դուք բռնում եք նրա ձեռքը,որովհետև դա ձեզ համար հաճելի է:
Սիրում ենք նրան և լինում նրա հետ,ամե՜ն վարկյան ցանկանում տեսնել,որովհետև չտեսնելուց մենք մեզ վատ ենք զգում,սկսում ենք կարոտել նրան ՝
Բայց ախր այդ կարոտը տխրեցնում է մեզ ՝ հետևաբար մենք ուզում ենք նրան տեսնել,որ չտխրենք:
Մենք սիրում ենք նրան,որովհետև առաջին հերթին սիրում ենք ինքներս մեզ:
Ոչ ոք երբեք չէր սիրի ինչ-որ մեկին,եթե դա նրա համար վատ լիներ:
Երբեք ոչ ոք չէր բռնի նրա ձեռքը,եթե դա իրեն տհաճ լիներ:
Ոչ ոք չէր զբոսնի նրա հետ,ում հետ ինքը իրեն լավ չէր զգա:Ոչ ոք երբեք զբոսնելուց չէր բռնի նրա ձեռքը,եթե դա իր համար դա վատ լիներ:
Երբեք չէինք ցանկանա տեսնել նրան,ով մեզ տհաճ է:
Եվ նորից ցանկանում եմ կրկնել ՝
Մենք սիրում ենք նրան,որովհետև առաջին հերթին սիրում ենք ինքներս մեզ:
Անսովոր է,որ ես այսօր նկատել եմ դա բայց ՝
Յուրաքանչյուրս մեր ներսում ընդունենք դա,թե՞ ոչ՝
Բոլորս չգիտակցված եսասերներ ենք:
Յուրաքանչյուրն իրավունք ունի չնդունելու այս փաստը:
Սակայն դա ոչինչ չի փոխի:Հենզել Մանուչարյան