суббота, 10 августа 2013 г.

Զինվորի կյանքից

                                                                             Կյանք ընկղմված միայն կարոտի և սպասման մեջ ՝
Ծառայության առաջին իսկ օրվանից նա սկսեց հաշվել օրերը,ինչպես մյուսները:Ապրում էր միայն բանակային վերջին օրվա համար:Սպասում էր այն օրվան երբ կգա տուն, կգրկի իր մորը և կասի ՝ <<Մամ քո տղեն եկավ տուն>>:Սա միակ բանն էր,որ կարող էր նրա համար լինել թե՛ երազանք և թե՛ նպատակ:
ԱՆՑԱՎ վեց ամիս ՝ նա առաջին անգամ ճանապարհում էր իր զորացրվող ընկերներին:Նրա ընկերներից մեկը տուն գնալուց առաջ ասաց նրան ՝ <<Երկու տարին անցավ ինչպես լուսաբացից մայրամուտ>>:Վեց ամսից հետո արդեն նա պարտավոր էր գնալ սահման և ճակատ ճակատի կանգնել մեր ճղճիմ հակառակորդի դեմ:Ունեցավ բազում անքուն գիշերներ,միայն նրա համար,որ իր ազգը հանգիստ լինի:Չէ՛ որ նրանից և իր ընկերներից է կախված մեր կյանքը:
Նրա կողքով անցան բազմաթիվ կրակոցներ:Տեսավ ցուրտ,բայց առանց ջերմության զգացողության:Կիսեց իր հացը ընկերոջ հետ:Նա ամեն օրը ապրում էր ինչպես վերջինը,սակայն ուժեղ և տրամադրված տուն գալուն:Ահա և անցավ երկու տարին:Ստացավ ստորագրություն տուն գալու համար:Դուրս գալուց նա ասաց իր նորակոչիկ ընկերոջը   <<Երկու տարին անցավ ինչպես լուսաբացից մայրամուտ>>:Նստեց մեքենան,հասավ տուն գրկեց մայրիկին և ասաց ՝ <<Մամ քո տղեն եկավ տուն>>:

Комментариев нет:

Отправить комментарий