Նստած լու՜ռ մտածում եմ:
Նստա՞ծ եմ,թե պառկած,մի՞գուցե քայլում եմ:
Չեմ հասկանում ...
Միայն գիտեմ ՝ ես այնտեղ եմ,որտեղ դու ես:
Քարշ եմ տալիս միտքս քո հետքերով:
Քայլում եմ,երբ քայլում ես,
Նստած եմ ՝ երբ նստած ես,
Պառկած ՝ երբ պառկած ես:
Երանի՜ գաս գեթ մեկ վայրկյան:
Միգուցե կարողանամ պոկել միտքս և վերջապես պահել ինձ մոտ:
Վերջապես կնստեմ,երբ դու կքայլես,
Կպառկեմ,երբ նստած ես,
Կժպտամ,երբ տխուր ես:
Վերջապես <<ես>> կլինեմ Ես:
Комментариев нет:
Отправить комментарий