пятница, 29 ноября 2013 г.

Հանձնվելու ցանկությունը խեղդում է,ուզում եմ պառկել և ոչի՜նչ չզգալ: Մի կողմից էլ ես եմ ինձ խեղդում ՝ չեմ հանձնվելու:


Հեշտ չէ միշտ անցյալը ներկայում պահած ապրելը:
ինչու՞ ես սովորեցի սիրել,ինչու՞ սովորեցի ապրել քեզ հետ:Ապրել մինչև հիմա:
Ես այստեղ մենակ եմ ՝ես գրիչը և իմ  մտքերը:Նրանք անշունչ են,ինչպես հիմա ես:
Այսօր կանցնեմ իմ մտքերով և նորովի կծանոթանամ նրա հետ:
1992 թ. օգոստոսի 30 ՝ ես առաջին անգամ լաց եղա,առաջին անգամ լույս տեսա,առաջին անգամ բղավեցի:
ես չգիտեմ թե ի՞նչ է կյանքը,ես չգիտեմ թե ո՞վ են մարդիկ:Բայց կյանքը իմ առաջին օրերին արդեն ցանկանում էր հետ վերցնել այն ՝ ես թունավորում ունեի:Չգիտեմ մորս աղոթքները ինձ փրկեցին,թե՞ ...
Բղավեցի՜ և ո՞վ կմտածեր,որ դա ես կսիրեմ,կսիրեմ այնքան,որ մինչ օրս կբղավեմ:Կբղավեմ անձայն,առանց շշուկի,ուղղակի կբղավեմ իմ գրիչով,իմ օրով,իմ սովորած-չսովորածով:

Լաց եղա և ես դա էլ սիրեցի:Սիրեցի լացը առանց արցունքի,սիրեցի այդ զգացումը,սիրեցի ապրել դրանով:Իսկ ո՞վ լաց չի եղել,երևի մենակ թույլերը:
Լույս տեսա ՝ դա էլ սիրեցի,այդտեղ ես սովորեցի գտնել մութը,գտնել այն ինչ աչքիցս հեռու է:Սովորեցի համեմատել լույսը մարդկանց <<անկեղծ ժպիտի հետ>>,չէ որ լույսը ամեն տեղ չի լուսավորում,մնում են մու՜թ վայրեր:Այո այո սովորեցի համեմատել մարդկանց հետ,և ցավոք հասկացա,որ ամեն ժիտ չէ,որ անկեղծ է:Ամեն ժպիտի տակ տեսա մութը ՝ այն մութը,որն ինձ խեղդում է:
1995 թ աշուն ՝
Ես դեռ երեխա եմ,ես չգիտեմ թե ի՞նչ է կյանքը,ես չգիտեմ թե ո՞վ են մարդիկ:Ես չգիտեմ ո՜չ մի բան այս մե՜ծ կյանքից:Բայց այդ հրաշք կյանքը ինձ անակնկալ է մատուցում ընդամենը երեք տարեկանում:Մատուցում է իր երկրորդ անակնկալը:
-Ինչու՞,իչու ես ուզում այսքան շուտ քո գիրկը տանել կյանք,ինչու ամեն մի քայլիցդ հետո փոշմանում ես հետ տալիս ինձ,տալիս նորից կյանքին:
-Ինչու՞:
-Երևի փորձում ես,թե՞ ով է ուժեղ ես թե՞ դու:Չէ՜ մայրս է ուժեղ ՝ նրա աղոթքները փրկեցին ինձ կրկին,նրա լու՜ռ աղոթքները,որը միայն ես էի լսում անկողնում գամված:
-Ես ընկել էի մեքենայի տակ:
-Մայրս ուժեղ է նա կրկին փրկեց ինձ,նրա հավատը և ուժը փրկեց ինձ:Ես շարունակեցի ապրել:Խաղում էի,ինչպես բոլոր երեխաները,ընկերներ էի ձեռք բերում:
2008 թ ամառ ՝
Ես ունեցա մի հիասքանչ ընկեր:Հրավիրված էի ծնունդ ՝ գնացի:Եկա ուրախանալու և հանկարծ դու,իմ հիասքանչ ընկերոջ քույրը:Ծանոթացանք,գեղեցիկ էր այդ օրը:Մենք հարազատ անծանոթներ էինք:
-Սկզբում ուղղակի հարազատ անծանոթներ,հետո նաև իմացա քո անունը:Գեղեցիկ է անունդ,գեղեցիկ ես դու,գեղեցիկ են քո աչքերը:Ամե՜ն օր հանդիպումեր,ամե՜ն օր ես և դու,և այլևս ոչ ոք:Մենք դարձանք գեղեցիկ ընկերներ:Այս անգամ հարազատ ընկերներ ենք:
Ցավոք կյանքը որոշեց խաղալ ոչ միայն ինձ,այլ նաև քեզ հետ,ասես նա խաղում է բոլո՜ր նրանց հետ,ովքեր իմ կյանքն արժեն ինձ համար:Ես պետք է լքեյի երկիրը:
-Հանդիպե՞նք,խոսելու բան ունեմ:
Եվ հանդիպեցինք ես,դու և իմ հիասքանչ ընկերը:Ես ձեզ ասացի,իմ Հայաստանը լքելու լուրը:Ընկերս ժպտաց և ասաց բարի ճանապարհ Հենզել ջան,իսկ դու ՝ դու լուռ ես,քո աչքերը խոսեցին քո փոխարեն,դու առանց բառի նայեցիր ինձ,և ես նկատեցի այդ թա՜ց աչքերը,որը չէի փոխի անգամ ամենագեղեցիկ ծովի հետ:Հաջողություն ասացինք և դուք գնացիք,առանց ետ նայելու:
-Ես գիտե՜մ դու չես ցանկանում երկրորդ անգամ տեսնեմ այդ գեղեցիկ թա՜ց աչքերդ:
Բայց ինձ սպանում է այն միտքը,որ ես քեզ երկա՜ր ժամանկ չեմ տեսնելու:Չէ՜ ես պետք է կրկին տեսնեմ քեզ:Հանդիպեցինք և ես անխոս քեզ գիրկս առա,մի բառի ՝ մի <<Հաջողության>> փոխարեն:
Ինքս ինձ մտածեցի ՝ ես արդեն քեզ սիրում եմ:Բայց դու դա չգիտես::
-Լքեցի երկիրս,բայց չլքեցի քեզ:Անվերջ նամակներով և զանգերով հանգիստ չէի տալիս քեզ:
Մի օր էլ որոշեցի ասեմ այն ամենը,ինչ ամու՜ր պահել եմ սրտումս:Ասացի և ի պատասխան լռությունն էր:Բայց ես գիտեմ դու նույնն ես զգում,զգում ես <<Վախով>>:
Չդիմանալով հայրենիքիս,և քո կարոտին վերադարձա իմ քաղաք:
-Հանդիպեցինք,խոսեցինք և դու էլ վերջապես ասացիր այդ ամենը,դու էլ տվեցիր ինձ քո սրտում պահված լու՜ռ զգացումը:
-Ապրում էինք գեղեցիկ,առանց բառի լսում իրար,ապրում իրարով:
Բայց ժամանակն է արդեն:Ես պետք է գնամ ծառայության:
2010 թ աշուն ՝
Ես անցա ՀԱՅՈՑ բանակի շարքերը:Սկզբում ամե՜ն ինչ լավ էր:Տեսա ամանոր առանց քեզ,բայց քո հետ,տեսա օրեր առանց քեզ,բայց կրկին քեզ հետ:
Եվ այսպես հինգ ամիս շարունակ մինչ դու որոշեցիր,որ ինձ չես սիրում:
2011 թ ձմեռ ՝
Կյանքը կրկին ցանկացավ ինձ իր գիրկն առնել:Ուղղակի կրակից տաքացած գնդակը պայթեց և անցավ իմ կողքով:Այս անգամ գեղեցիկ պատահականությամբ ես ողջ եմ:
Արդեն վերջացնում էի ծառայությանս գեղեցիկ և դժվար օրերը,երբ սկսեցի նորից քեզանից նամակներ ստանալ:Բայց դու ինձ արդեն <<պետք չես>>:Ես սովորեցի ապրել առանց քեզ,քեզ սիրելով ապրել առանց քեզ:Այո սովորեցի:

Հիմա ես այլևս չեմ սիրում,հիմա ես միայն փորձում եմ ժանաչել սիչողներին: Իսկ սիրել չեմ փորձի այլևս :


Շնորհակալ եմ ՄԱՅՐԻԿ,որ ամեն վարկյանդ ինձ հետ ես;Շնորհակալ եմ քո աղոթքների համար,որոնք ինձ դարձրեցին,որոշ չափով հասուն,սովորեցրին հասկանալ այս կյանքի ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ լինելը:Շնորհակալ եմ քո աղոթքների համար,որոնք փրկել են ինձ,կյանք տվել:Ես ծնվել եմ երեք անգամ,և դա միայն քո շնորհիվ Մայրիկ:
Շնորհակալ եմ ի՛մ մայրիկ:

Комментариев нет:

Отправить комментарий