Ինչ-որ մեկը թող հուշի ՝
Ինչ եմ ուզում ես այս օրերից ՝ իրարից հոգնած,իրարից զզված և մեկը մյուսին կապված::
-Ասեք ինչ-որ մեկդ ՝ որտեղ եմ ես:
-Հուշե՛ք,մարդի՛կ,ինչու եմ ես այսքա՜ն փոքր,իչու վերցրեցի աշխարհն այս մեծ ու տանում եմ կու՜ռ մեջքով:
-Ինչ-որ մեկը թող հուշի ...
-Օգնություն եմ խնդրում քեզանից,անծանոթ:
Եվ քայլում եմ ես այս մե՜րկ փողոցներով,բայց ասես չեմ քայլում,կարծես ամեն մի քայլս ավելի ու ավելի խրում ինձ այս հողի մեջ:
Վայրկյանի հետ մեծացող ու ճմռթվող դեմքս ավելի ու ավելի է մոտենում հողին:
-Ասե՛ք մարդիկ ՝ ցույց տվե՛ք ինձ ճանապարհը մաքուր,մի քիչ էլ քայլեմ առանց ոտնահետքերի:Քայլեմ և չլինեն հետևիցս շա՜ն պես եկողները,չլինեն նրանք,ովքեր ամե՜ն վայրկյան սպասում են սայթաքելու,որ սոված աղվեսի նման հարձակվեն անպաշտպան մարմնիս:
Եվ ես,այսքա՜ն փոքր,ինչու՞ հասկացա աշխարհն այս մեծ,ինչո՞ սկսեցի հետևել նրան,մի՞թե ես էլ եմ սոված աղվես,մի՞թե ես էլ եմ սպասում այն օրվան,որ աշխարհը կսայթաքի:
-Չէ՜ մարդի՛կ,դրան բոլորս ենք սպասում:Սպասում ենք,որ մի օր աշխարհը սխալվի ու սոված աղվեսներով ամեն մեկս մի կտոր պոկենք այս աշխարհից : Ամե՜ն մեկս տանենք այն կտորը,որը նա տարել է մեզանից:
-Հուշե՜ք,մարդի՛կ,երբ է աշխարհն այս մի օր սայթաքելու ...
Комментариев нет:
Отправить комментарий