пятница, 17 января 2014 г.

խորը վերքերը բուժվելուց անգամ թողնում են հավե՜րժ թմրած մի սպի:


Արցունքը ինձնից թաքուն դու՜րս է հոսում,խաղում այտիս վրա,

Զգում եմ թե ինչպես է կամա՜ց իջնում այտիս վրայով,ինչպես այտերս շոյող մատներդ մի ժամանակ,երբ երազկոտ հայացքով նայում էիր աչքերիս ՝ տեսնելով շա՜տ ավելի հեռուն քան աչքերս են:
Հիմա մութ սենյակս,լցված լռությունով լսվում է հանգի՜ստ մի հեկեկոց:
Եվ դուրս եմ անում քեզ իմ սրտից՝ ամեն մեր օրը մի արցուքի կաթիլով:
Բայց գիտես,սիրելի՛ս,կան օրեր,որ ինչքան էլ արցունք հեղես դուրս չեն գա ներսիցս:
Այն արդեն ամու՜ր գամվել է հոգուս պատերին:
Եվ թե հանկարծ մի օր էլ ստացվի դուրս պոկել օրերը այդ,
Ստացվի հանե՜լ ու նետել,
Այդ ժամ արդեն պետք կլինի չզգալու տալ նաև նրանից սպի դարձած հոգուս թմրոցը:
Չէ,որ խորը վերքերը բուժվելուց հետո թողնում են հավե՜րժ թմրած մի սպի:

Комментариев нет:

Отправить комментарий