Ես նվիրում եմ քեզ քո երջանկությանը,
Գնա՜ ապրիր,միայն թե տար մտքերս քեզ հետ,
Տա՜ր այս փոշոտ հոգին
Տար և թող,որ ես էլ ապրեմ:
Թեկուզ,որ դու չես պատրաստել ինձ համար երջանկություն,որպես նվեր,կամ գուցե որպես անձայն ժպիտ:
Տար աչքերդ,տար և տուր նրան ՝ իմ անծանոթին:
Ի՜մ անծանոթին:
Ինչու՞ իմ:
- Միթե՞ նա չսիրեց այն աչքերը,որոնք իմն էին,միթե՞ նա չգնահատեց այն ինչ իմն էր,միթե՞ նա չտեսավ այն,ինչ ես քո մեջ տեսա:
Նա ես եմ,այդ անծանոթը շա՜տ է ինձ նման:
Ցավո՜ք ես էլ,նա էլ չհասկացանք,որ քեզ ոչ ես եմ պետք,և ոչ էլ նա:
- Չհասկացանք,ես և իմ անծանոթը,որ քեզ միայն ոսկի է պետք:
Հիմա ես այդ անծանոթի մտքի ընկերն եմ,նրա սեղանակիցը:
Մենք երկուսով սպասում ենք մեր երրորդ անծանոթին:
Այն անծանոթին,որ կսիրի քո աչքերը,որ կսիրի քեզ,բայց չի հասկանա՜,որ քեզ ոչ նա է պետք,ոչ մենք,քեզ միայն ոսկի է պետք:
Комментариев нет:
Отправить комментарий