воскресенье, 24 ноября 2013 г.

Փողոցային երաժիշտը :


Կան ինձ գաղտնի՜ լսողներ,կան գաղտնի տեսնողներ,կան մեջքիս հետևը լու՜ռ կանգնած և հոգիս հասկացող թե՛ ծեր,թե՛ երիտասարդ:
Կան մարդիկ,կամ և ես:
Միթե՞ տարբեր եմ բոլորից,
Միթե՞ չի նկատում ինձ ո՜չ ոք:
Ինչու՞ են սառը հայացքով կոպեկ նետում,և լու՜ռ հեռանում:
Կանգնի՛ր անցորդ խոսելու բան ունեմ:
Մի քիչ էլ ինձ լսիր,
Մի քիչ էլ ինձ հետ խոսիր:
Մի քիչ էլ դու պատմիր անցած ճամփադ:
Հոգնե՜լ եմ,հոգնե՛լ,իմ կյանքը անվերջ նվագելուց,հոգնել եմ իմ կյանքը մի քո՜ռ կոպեկի արժանացնողներից:
Բայց,սա է ինձ մնացել  ՝
Սրանով ես ապրում եմ,այդ փո՜քր պողպատով,ապրում իմ կյանքը նվագելով:
Հա՜ ես մենակ եմ,կխոսեմ իմ գործիքի հետ,թո՛ղ չհասկանան ինձ,
Թո՛ղ ամե՜ն մատիս շարժումը պատմի,այն ինչ զգում եմ:
Թո՜ղ անցնեն բոլորը,թո՛ղ լսեն և անցնեն:
Ես մենակ էլ կարող եմ խոսել իմ հետ,ես մենակ էլ կպատմեմ կյանքս մի քո՜ռ կոպեկի համար:
Կդնեմ գործիքս և լու՜ռ կաղոթեմ,որ այսօր էլ գտնվեցին մարդիկ,ովքեր հասկացան երաժշտություն ծնող միտքս,որ չի խոսում երբեք:

Ո՜չ ոք չի հասկանա ինձ:Յուրաքանչյուրը հասկանում է այն,ինչի միջով անցել է:


Комментариев нет:

Отправить комментарий