Եկեք փորձենք նկարել մեր հերոսին:Ինչպիսի՞ն կուզենայիք,որ նա լիներ:
Ես իմ հերոսին կնկարեի մեքենայի պատուհանի վրա:Հետաքրքիր է նա:
Անցնում է ամեն ինչի միջով ՝ և՛ լավ մարդկանց,և՛ վատ մարդկանց:Անցավ շենքերի միջով,անցնում է նաև կեղտոտ փողոցով առանց նկատելու այդ կեղտերը,անցավ նաև հեռվում երևացող սարերի միջով:Մի պահ կանգ առավ ՝ նայեց շուրջը (Մեքենան շրջադարձ էր կատարում) և կրկին ետ գնաց:Այս անգամ արդեն ժպիտով անցավ սարերի,կեղտոտ փողոցի,շենքերի,վատ ու լավ մարդկանց միջով:
Ցանկանում եմ բոլորս նման լինենք այս հերոսին:Կարողանանք անցնել ամեն ինչի միջով,իսկ կրկին հանդիպելուց ուղղակի ժպտանք ՝ Չէ որ մենք արդեն անցել ենք այդ ճանապարհը:
Комментариев нет:
Отправить комментарий