Այսօր որոշեցի խաղալ քեզ հետ:Այսօր ես արթնացա,և հիշու՞մ ես մեր <<անցած օրերը>>:
Որոշել եմ այսօր նույնն անել,ինչ մենք միասին մի ժամանակ:Կվերցնեմ հեռախոսը և քեզ էլ ինձ հետ կարթնացնեմ:
- Հա՜ զարմացա՞ր:
Ինչու՞ է նա հիշել ինձ:
Ցավն այն է,որ քեզ չէի մոռացել,այդ դու ես,որ անունս թողել ես անցյալում ՝ չհասկանալով,որ անցյալն էլ է հյուր գալիս::
Եկ այս օրվան անուն տանք ես և դու:Դու ասա անցյալից հյուր իսկ ես կասեմ,որ քեզ այս օրվանից ուղարկում եմ անցյալ:
Նայում եմ պատից կախված և լու՜ռ իր գործն անող ժամացույցին,որն այսօր իմ ընկերն է:
-Արդեն ժամն է:
Ես ճանապարհ ընկա:Քայլում եմ գեղեցիկ աշնանային փողոցով:
Չէ՜ այսօր դու չես իմ հյուրը,այսօր ես պետք է քեզ իշեցնեմ մեր <<անցած>> ամե՜ն օրը:
Արդեն դուրս ես գալիս տանից,իսկ ես ինչպես մի ժամանակ սպասում եմ քեզ:
-Մոտեցա և ամու՜ր գրկեցի:
Այս ինչ է,ի՞նչ է կատարվում,ես արդեն քո գրկում չեմ զգում այն,ինչ միշտ եմ զգացել:Միթե՞ արդեն օտար ես ինձ:
Բայց դու լու՜ռ ես,չես հասկանում ինչ է անում այւս անցյալի հյուրը:
Բայց գիտե՞ս ես քո աչքերում կարդացի այդ կարոտը:Ասես այսքա՜ն ժամանակ սպասել ես,որնորից գիրկս առնեմ քեզ:Ցավոք ես էլ էի այդպես մտածում մինչ այս պահը:Ես քո աչքերում կարդացի այն,ինչը չէի սպասում,իսկ ինձ ՝ ինձ ուղղակի թուլացրեց այս օտարության զգացումը:
Հիմա քայլում եմ այս օտա՜ր թվացող փողոցով,որը մի ժամանակ մեզ իր գիրկն էր վերցրել:
Արդեն գալիս եմ,որ գնանք զբոսնելու:
-ի՞նչ է չես գա:
Զարմանալի հստակությամբ համաձայն եղար զբոսնել ինձ հետ:
Հիմա ինձ հանգիստ չի տալիս այս օտարության զգացումը:Դու ինձ արդեն օտար ես,իսկ քո աչքերում տեսնում եմ մի մե՜ծ կարոտ:
Ցավոք դա արդեն միայն քոնն է,այդ գեղեցիկ զգացումը,որը մերն էր քեզ դարձրեց օտար:Բայց գիտե՞ս ես էլ քեզ կստեմ,դու կհավատաս,որ այս անցյալի հյուրը ցանակնում է դառնալ հիմա,այժմ և միշտ քոնը:Կստեմ և կապրեմ այդ ստով,այն քեզ դուր է գալիս:Դուր է գալիս անգիտակցաբար:Չէ որ ես էլ չէի մտածում,որ դու ինձ ստում ես,և դա ինձ դուր էր գալիս,ցավո՜ք անգիտակցաբար:
Քայլում ենք հիմա ես և դու ՝ դու ինձ օտար,ես քեզ հարազատ:
Գեղեցիկ է:Հիմա ես զգում եմ այն ինչ դու այն ժամանակ:
Երբեք չէի մտածի ,որ այս սուտը ինձ շունչ կտա,կապրեմ այդ ստով:Հիմա արդեն դու ես ինձ անցյալից հյուր:Ես քեզ համոզեցի,համոզեցի այն ,ինչ դու էիր ինձ համոզել,ստիպել կյանքիս էջերում գրել քո մասին:Դու սովորեցիր իմ ստին:
- Կրկին նայեցի ընկերոջս ՝ նա ցույց տվեց:
Արդեն ժամն է քեզ տուն ուղեկցելու,ինչպես այն ժամանակ:
Բայց դու լու՜ռ հայացքով նայում ես ինձ,չես ցանկանում գնալ::
-Պետք է,պետք ՝ գնանք:
-Ե՛կ Ե՛կ:
Քայլում ես լու՜ռ ասես չես ցանկանում պահը ավարտվի:
-Դե ինչ սիրելիս ՝ հաջողությու՛ն:
Հանկարծ հետևիցս ձայնդ ստիպեց ինձ կանգնել ՝ շրջվեցի:
- Մի՛ գնա ուզում եմ քեզ անվերջ իմ կողքին տեսնել:
- Հա՜ ես էլ էի այդպես ցանկանում,բայց դու դարձրեցիր ինձ օտար:
Հիմա ես քո օտար սիրելին եմ,իսկ դու ՝ իմ ստացված սուտը:
Երբ սուտը գլուխ է բարձրացնում,ամենքն ասես օտար են դառնում:
Комментариев нет:
Отправить комментарий