понедельник, 9 декабря 2013 г.

Վերջին խաղալիքը:


Դեկտեմբերյան գեղեցի՜կ առավոտն իջել էր մեր վրա:
- Պապիկ,պապիկ այսօր ծնունդս է հիշում ե՞ս:
- Է՜հ պապիկն արդեն ծերացել է թոռնիկս,լավ էլ հիշեցրեցիր:
-Վերցրու այս խաղալիքը:
-Վա՜յ պապիկ սա իմ նվերն է:Շնորհակալ եմ:
-Վերցրու թոռնիկս,երևի սա կլինի իմ վերջին նվերը քեզ,երևի կյանքը այլևս թույլ չի տա ինձ տեսնել քեզ:
-Ինչու՞ պապիկ:
-Ծե՜ր եմ թոռնիկս ես:
-Չէ պապիկ դու խոստացել ես իմ երեխային էլ նվեր առնել:
Գնամ թոռնիկս ես գործեր ունեմ,գնամ վերջացնեմ:Արդեն ժամը տասն է դեռ գործերս չեմ վերջացրել:
-Չէ՜ պապիկ դու ինձ պետք է դպրոց տանես,թեկուզ և ուշացել եմ արդեն ՝ ոչինչ ուսուցիչներս կներեն ծնունդս է չէ:
Ժամն արդեն տասն անց երեսուն է:Անսովոր շոգ է դեկտեմբերյան եղանակներին համեմատ,օդն ասես կանգ է առել:Ամե՜ն ինչ սառած է,միայն մարդիկ են մրջյունների նման այս ու այն կողմ անում:Մեկը աշխատանքի է շտապում,մյուսը տան գործերն է անում,մի խումբ էլ նստած Գյումրվա հումորներով ժամանակ են անցկացնում:
-Դե ինչ թոռնիկս ես չգամ դպրոցի մոտ ՝ մի քանի քայլ է մնացել ինքդ գնա,ես գնամ գործերս շարունակեմ:
-Լավ պապիկ գնա:
Պապիկը շրջվե՜ց և գնաց:Այսօր ուրիշ է ինքն իրեն մտածում էր պապիկը:
Թոռնիկը խաղալիքը ձեռքն առած ուրա՜խ-ուրախ շտապում է դպրոց:Սակայն նրան չեն թողնում դպրոց ՝ ուշացել է:
-Դե լավ ես էլ կզբոսնեմ այգում,ինչ է եղել,որ ծնունդս է այսօր կարելի է:
Ժամն արդեն տանմեկն անց երեսուն էր:Անսովոր էր ամե՜ն ինչ:

Հանկարծ ուժե՜ղ ձայն,որն անգամ րոպե չտևեց,լցրեց ամե՜ն ինչ մառախուղի մեջ:Անգամ րոպե չհացրեց տևել,երբ ամե՜ն ինչ տապալվեց գետնին:
-Երեխան խաղալիքը գրկած լաց էր լինում:
Ախր նա չգիտեր թե դա ինչ է,թե ինչ եղավ այս անիծված գետնին,որ թափ տվեց ամենքին:
 Ողջ մնացած ծնողները վազում էին դեպի դպրոց:Գոնե նրանց վերջին հույսը ողջ մնացած լինի:
Երեխան տեսավ հորը,ասես մի լույսի,այս մթացած աշխարհում:Տեսավ և վազե՜ց ՝ վազեց դեպի հայրը,վազեց գրկելու:Գրկել էր նա իր վերջին հույսը,գրկել էր նաև իր խաղալիքը:
Երեխան չգիտեր ինչ է կատարվում,նա անգամ չէր մոռացել,որ իր ծնունդն է այսօր,և պա՜րզ ժպիտով ցույց տվեց հայրիկին իր խաղալիքը ՝ Վերջի՜ն խաղալիքը:
-Պապ պապ տե՛ս սա պապիկն է ինձ նվիրել:Բայց գիտես նա ինձ ասաց երևի վերջին նվերն է ինձ անում:
Հայրիկը թա՜ց աչքերով չէր կարող բացատրել երեխային,որ արդեն ոչ մա՜յրը կա,ոչ էլ պապիկը:
-Տղաս պապիկը ճիշտ էր ՝ նա այդ խաղալիքը տվեց քեզ,և մայրիկի հետ գնացին ճամփորդելու:
-Կգան մի օր,բայց դու երբե՜ք չկորցնես այդ խաղալիքը ՝ նրա անունն էլ թող լինի <<Վերջին Խաղալիքը>> :

Սպիտակի վերջին սպիտակը ՝

Երկինք ասես խառնեց ամենքին,
Հիմա չգիտե՜մ Ես եմ վեր,թե՞ նրանք ցած:
Ա՜խ աշխարհ կանգնի՛ր
Ես պետք է գտնեմ խելքս կորած :
                                                                                       Հենզել Մանուչարյան


                                     1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 11:41-ին
                                                          
մոտ 30-40 վայրկյանների ընթացքում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10բալ: 



Комментариев нет:

Отправить комментарий