воскресенье, 9 февраля 2014 г.

Այսօր դու լուռ ես խոսում:



Այսօր ուրիշ են աչքերդ,այսօր կարոտ եմ կարդում աչքերիդ մեջ,այսօր ինձ եմ տեսնում,այսօր դու չես խոսում:
Աչքերդ են այսօր խոսողը,իսկ լսողը թող լինի սիրտս:
Այն մեծ մենքը,որ ունեինք այսօր բաժանվել է երկու մասի ՝ դարձել է ես և դու:
Լռում ես ՝ գիտեմ սիրելիս այսօր ամեն բան ուրիշ է արդեն,ուրիշ է անգամ լռությունդ:Մի ժամանակ լռությունդ էր  հասկանալի,իսկ այսօր ՝ այսօր բառերդ են անգամ օտար:Գիտես սիրելիս հիմա դու ավելի քաղցր ես,ավելի քաղցր են լուռ շուրթերդ,ավելի քաղցր է հիմա,քան այն ժամանակ,երբ իմ գրկում էիր:
Սիրտս գիժ է արդեն,քեզ կարոտած մի գիժ,որ ամենքի մեջ քեզ էր փնտրում,ամենքին փարվում,իսկ հետո զգալով օտարության բույրը դուրս էր փախչում ՝ կրկին քեզ փնտրելու:
Ամեն ինչ կորավ,ամեն ինչ տարար քեզ հետ:Միթե՞ այդքան անխիղճն ես,միթե՞ այդ մեծ սիրուց ինձ թողեցիր մի կաթիլ արցունք:

-Պատասխանդ կրկին լռությունն էր,փոխարենը աչքերդ կախեցիր:
Բարձրացրու աչքերդ,տես թե ինչ են խոսում հոգնած,հոգուս պատերը ճանկռող աչքերս:
Ուզում եմ տեսնել քեզ,բայց չզգալ այն ինչ հիմա,ուզում եմ նայել աչքերիդ ու ծիծաղել,ուզում եմ բա՜րձր ասել,որ դու չկաս ինձ համար,բայց ավա՜ղ միայն ուզում եմ:Ուզում եմ տեսնել թե՞ ինչպես ես սեր խնդրում ինձնից,ուզում եմ  ՝ բայց ցանկությունները թույլ են սրտից:Հա՜ մեր մենքը այլևս չկա,մեր կյանքը այլևս նույնը չէ ՝ դու ունես քո եսը,իսկ ես մինչ այսօր դեռ պահում եմ իմ ու քո եսը:
Երանի մ՜ի պահ,ընդամենը մի պահ մոռանայի քեզ,մի պահ ապրեյի այնպես ինչպես քեզանից առաջ:Բայց չէ՜ դու այնքան ագահ ես սիրելիս,դու գողացար ամբողջը ինչ ես ունեի,անգամ այն միտքը որ ինձ էր պատկանում այժմ այն քոնն է:Դժվար է,ցավոտ այլևս չեմ կարողանում,բայց դա էլ եմ հաղթել,դրան էլ եմ  հաղթել ՝ հիմա ես ամեն ինչ անում եմ չկարողանալով:
Ա՜խ այս լռությունդ սպանում է ինձ ՝ մի բան խոսիր,մի բան ասա ՝
Դու լու՜ռ նայեցիր ինձ և կարծես ասացիր ՝

-Անցյալը կանչում է այն ժամանակ,երբ ներկայում երջանկություն չկա:

Հա՜ ես ինձ թողեցի  քո մեջ,չէ՜ չէ՜ չթողեցի,ինձ մոռացա քո մեջ,իսկ դու մինչև հիմա ապրում ես իմ մեջ,որպես անցյալ,բայց ներկայում:Ես կորցրեցի ամեն ինչ ու գիտես ինչի՞ որովհետև այն ամենը ինչ ունեի քեզ էի նվիրել,իսկ դու տարար առանց անգամ հետ նայելու,գնացիր երկու սիրտ քո մեջ պահած:Ամեն ինչ կորավ,ամենը կորավ քեզնից հետո:
Քո լռությամբ ստիպում ես ճչալ,ստիպումես ատել քեզ,ստիպում ես ատել շուրթերդ,որ անգամ մի բառ չեն ասում,բայց միաժամանակ ստիպում ես լռել,ստիպում ես շոյել շուրթերդ,ստիպում ես մոռանալ տվածդ ցավը ու գրկել ՝ գրկել և անտարբեր լինել ամենքի՜ն :
Ուժեղ ես խոստովանում եմ,բայց ուժդ քո մեջ չէ,ուժդ այն երկրորդ սրտի մեջ է,որին մոռացա քո մեջ,որին ագահի պես գողացար ու չես տալիս ոչ մեկին:Ուժեղ ես սիրելիս ...




Իմ ու քո պատմությունը սկսվեց իմ սրտից,իսկ այն ինչ սկսվում է սրտից մոռանալն անհնար է:
Ցավ ես տալիս,բայց այդ անիծյալ ցավն էլ սիրուց է եկել,ինչպես տաք հոտը անձրևից հետո:
- Ես հիմար եմ:
- Բոլորն են հիմար,ովքեր սիրում են նրան,ով ցավ է տալիս:
Հիմարի պես սիրեցի քեզ,կամ ով գիտե գուցե սխալ չէր,որ ես սիրեցի քեզ:Դու ինձ սովորեցրեցիր այլևս չսիրել,դու սովորեցրեցիր այլևս չնվիրել հոգի,որ հետո չստանամ ցավ:
Հիմա ես ներել եմ քեզ ՝
-Բայց սի՜րտս ՝ սիրտս ներել չկարողացավ սիրելիս:
Կորավ,ամե՜ն ինչ ցնդեց այս մու՜թ երկնքում:Այն հավատն էլ,որ մնացել էր ներսումս դա էլ կորավ:Կորան ամենքը ու քեզ էլ տարան իրենց հետ,բայց դու արդեն քո ձեռագիրն ունես սրտիս մեջ:Ուր էլ գնաս,ինչքան էլ հեռու կորես դու թողել ես քո ստվերը սրտիս մեջ:
-Հա՜ սիրելիս դու գնացիր բայց քեզնից հետո սովորեցի չվստահել սիրտս ո՜չ ոքի ,քանզի սիրտն է միայն անբուժելի:Երևի մի օր կգաս,և այդ օրը ինչքան էլ դժվար լինի,ինչքան էլ ցավոտ լինի բայց կլսես քո  թողած բառերը,սրտիս ի պատասխան քեզ ՝

սիրտն է միայն անբուժելի: Չէ՜ անգամ քեզ այն չեմ տա նորից:

Ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս,ինքս ինձ փարատում,որ ամեն ինչ չէ կորած,որ դեռ կա քո մեջ մի բան,որ այսօր այստեղ ես:Ինքս ինձ հույսի մեջ լցնում,միգուցե սուտ հույսի,բայց այդ հույսն էլ ուժ է տալիս կրկին ապրել,իսկ հետո,երբ զգում եմ որ ուղղակի հույս եմ տալիս ինձ,սկսում եմ ատել քեզ:Հաստատ գիտեմ այլևս չես գա,այլևս չես գրկի,այլևս աչքերիս հետ չես խոսի:
Դու գնացիր այսուհետ թողնելով ատելություն դարձած մի սեր,որի մեջ ատելությունն ու սերը կռիվ են տալիս:Բայց մեկ է ես քեզ ատում եմ ՝

Ատում եմ քեզ,ատում եմ այնքան շատ,որքան սիրել եմ,այքան շատ,որքան կարոտել եմ:Ատում եմ աչքերդ,ատում եմ մեր սերը:Ատում եմ ինքս ինձ,որ այդ ատելությունը այդքա՜ն քաղցր է ինձ համար:

- Քաղցր է սերը,քաղցր է չէ՞

- Դե խոսի՜ր ատելի՛ս , խոսի՛ր սիրելի՜ս ...


Ու դու ասացիր ՝


Ոչինչ այնպես քաղցր չէ,ինչպես Սերը սիրուց հետո ...



























Եթե մի օր նորից սիրեմ երևի կլինեմ նու՜յն հիմարը:


.............Հենզել Մանուչարյան ....

Комментариев нет:

Отправить комментарий