воскресенье, 18 августа 2013 г.

Մանկություն ՝ թերևս ամենացանկալի հուշը մեր սրտում

Ինչե՞ր կանեինք մանկությունը վերադարձնելու համար:Թվարկել,նկարագրել անհնար է :
Ինչե՞ր կտայինք աշխատանքային վազվզոց,դրսում ուրախ զվարթ <<բռնոցու>> հետ փոխելու համար:
Ինչե՞ր կտայինք,որ ոչ թե մենք համոզեինք,այլ մեզ համոզեին,որ ձմեռ պապին իրականում գոյություն ունի:
Ինչե՞ր կտայինք,որ առօրյա անիմաստ վեճերը փոխարինեինք գնդակի,բատմինտոնի կամ դաղալ խաղալու վեճերի հետ:
Հիշում ե՞ք մեր խաղերը ՝
<<
պախկվոցի>>,<<Հալամուլա>>,<<Էշ միլիցա>>,<<բռնոցի>>,<<պառոլդ ասա>>,<<յոթ քար>>,<<գործնագործ>>,<<անուն գոռոցի>>: Ափսոս ետ չենք բերի:

Ժամանակը ծխում է ՝ իր ետևում թողնելով անվերականգնելի մոխիր:

Комментариев нет:

Отправить комментарий