среда, 13 ноября 2013 г.

Միայն քո մարմինը,այդ նու՜րբ մարմինը: (18+)


Լու՜ռ էր ՝ ամեն ինչ լուռ էր:Լուռ էին աչքերս,լուռ էր օդն իմ շուրջը,լուռ էր անգամ մի՜շտ գոռացող հոգիս:Անսովոր լռություն էր,անսովոր խավար,որի մեջ ընդգծված էր քո նուրբ մարմինը:Անշարժ ես ՝  ոչ մի խոսք,ոչ մի քայլ,ոչ մի շարժում:
Անսովոր էր անգամ բույրդ,ասես չեմ զգացել երբևէ,չեմ ապրել:
Հանգի՜ստ և լուռ քայլերով մոտենում ես ինձ,ավելի մոտեցնելով բույրդ,ավելի մոտեցնելով քա՜ղցր աչքերդ ինձ:
Մոտենում եմ և ես ՝ ուժ չունեմ այլևս մտածելու,ուժ չունեմ անգամ տեսնելու ՝
- Այս հանգի՜ստ լռության մեջ միայն դու և ես,միայն քո մարմինն ու իմ աչքերը,միայն բույրդ,որն ասես խառնում Է ամեն բան ներսս:
Միայն քո մարմինը,այդ նու՜րբ մարմինը:
Հանկարծ զգացի այս անսովոր լռության մեջ ծա՜նր և կանչող շունչդ:մոտեցա և գրկեցի:
Թո՛ղ,ազատ թող մատներս,թող շոյե՜ն մեջքդ,թող զգան մարմնիդ ջերմությունը:
Թող զգան շուրթերդ :
Անխոս սկսեցիր համբուրել ՝ ասես պարում է հոգիս,ասես ես չկամ,ասես դու գողացար ինձ:
Մազերիդ անու՜շ բույրը,շուրթերիդ համը,ծա՜նր շունչդ ՝ գրկել եմ,և ասես կորչել եմ քո մեջ:
Խաղում են երեսիս վրա մազերդ,իր բույրով ավելի՜ ձգելով դեպի քեզ:Զգում եմ ծանրությունդ մարմնիս վրա:Չես դադարում զգալ ինձ,չես հոգնում անվե՜րջ շարժումներիցդ,ասես ավելին ես ուզում,ասես քիչ է,քիչ է այս ամենը:
-Հանկարծ դանդաղեցիր,ինչ որ խո՜րը զգացում պատեց ներսդ ՝ աչքերդ փակվեցին,և հանգի՜ստ սկսեցիր թուլանալ,բայց դա էլ է քիչ:Արագ շարժումներիդ փոխարինեց դանդա՜ղ ,նուրբ խաղդ:Փակ աչքերով ասես տեսնում էիր ինձ:Չեմ ցանկանում վերջանա այս գիշերը,չեմ ցանկանում:
     Դանդա՜ղ շարժումներով նորից եկար այն զգացումին,որը գողացավ միտքդ,բայց չես թողնում ՝ դադար ես տալիս և դանդա՜ղ համբուրում:
Երկու ձեռքով հավաքում ես այդ խենթացնող վարսերդ,և կրկին շարունակում ՝ Ծա՜նր շնչելով փորձում ես էլ ավելի ծանրացնել այն,էլ ավելի ...:Երկու ձեռքով ամուր կառչած ուսերիցս,դադար չես տալիս ՝ թույլ ես տալիս զգա՜լ մարմինդ:Թուլացած մարմնով,ոչինչ չզգալով էլ ավելի ես ծանրացնում քեզ,թողնելով մարմնիդ ամբո՜ղջ ծանրությունը:
Շնչում եմ մազերիդ բույրով,ապրում այն տաք մարմնով,որն ասես չի էլ ավարտելու այս խաղը:Ջուրը կարոտած շուրթերով հպվում ես շուրթերիս,չես կարողանում խոսել,միայն ցա՜ծր ձայն,որ դուրս է գալիս ներսիցդ,որ ինձ ավելի է ուժ տալիս պայքարել քո խաղի համար:Կրկին շարժումներդ արագացան,քրտնած վարսերդ ետ շպրտեցիր,գլուղդ թուլացնելով դեպի ետ,աչքերդ դեպի վեր:Սկսեցին դողալ ոտքերդ,սկսեց դողալ մարմինդ:Այլևս չես կարողանում կառավարել քեզ,դողում են անգամ աչքերդ,թույլ չեն տալիս բացել այն,բայց անգամ փակ աչքերդ են դողում,չես կարողանում կառավարել քեզ :
-Մի անսովոր շարժում ՝ դա դու չէիր,դա ներսդ տակնուվրա արած հաճույքն էր:Բացեցիր աչքերդ և թուլացա՜ծ նայեցիր աչքերիս,այնպես ասես ներսս ես տեսնում,թուլացած գլուխդ կախեցիր և ...
Զգացի  խաղիդ վերջը,զգացիր և դու:
  Առանց բառի,առանց որևէ շշուկի նայում էիր ինձ: կրկին վերականգնվեց այն լռությունը,որն իմ շուրջն էր,այն անսովոր լռությունը,բայց այս անգամ հավերժ սրտումս պահված լռությունը:
Այն լռությունը,որը գեղեցիկ սեր տվեց,որը զգալ սովորեցրեց առանց բառի,որը տեսնել սովորեցրեց փակ աչքերով ...                                                              

Комментариев нет:

Отправить комментарий