пятница, 4 октября 2013 г.

Քո «կույս» աչքերը։


Ասես կորել են բառերս,խոսելն արդեն անիմաստ է:Զգա՜լ է պետք,զգալ այն ինչ դատարկ է:
-Միթե՞ չեմ կարող:
-Իհարկե կարող եմ:Կարող եմ կառուցել դատարկ . . .
-Ո՜չ ավելի լավ է լռեմ:Ավելի լավ է նայեմ աչքերիդ մեջ:Միգուցե այնտեղ գտնեմ բառերս,միգուցե գտնեմ այն բառերը,որ չկան ՝ անէացել են տեսնելով քո մե՜րկ հոգին:
Ինչ գեղեցիկ է,գեղեցիկ է տեսնել քո <<կույս>> հայացքը,որ միայն իմն են,որ միայն իմ հետ են ապրում օրերը:
Բայց ցավոք ես տեսնում եմ այդ կեղծ կուսությունը,և լռում ՝ դու կպատմես:
-Դու էլ ես լռում,համոզված իմ հավատի ու վստահության վրա:
Ես կգողանա՜մ ՝ կգողանամ քո հոգու մութը,և չեմ վախենա լսել ՝ դու իմը չես:
- Ես քեզ չեմ սիրում:
 Երկկողմանի լռություն ՝ նրա աչքերի կեղծ տխրության մեջ երևում էր,քա՜ղցր ժպիտ,որ միշտ երազել եմ տեսնել:Լռությունը երկար չտևեց ՝ ափսոսանքի խոսքեր,և խաբված մարդու վիրավորանք:
Օրերն անցանում էին,և ժամանակը ստիպում էր մտածել ՝ միթե՞ ես սխալվեցի,միթե՞ կորցրեցի նրան ում համար ապրում եմ:
- Պատուհանից դուրս եմ նայում,տխուր գոռոցը ներսումս:
Մեքենա եկավ,կանգնեց և ինչ-որ մեկը գեղեցիկ կոստյումով օգնեց իջնել քեզ մեքենայից,համբյուրեց և ճանապարհեց տուն:
Այդպես ընդամենը երկու օր,բայց ո՜վ գիտե թե ինչքան ժամանակ ինձանից առաջ:
Երեկոյան նամակ եմ ստանում անծանոթ հասցեյատիրոջից ՝
<<Գեղեցիկ էր նա,գեղեցիկ էիր պահել նրան:Նա ինձ այլևս պետք չէ,վայելեցի նրան>>:
Ժամեր անց նամակ նրանից ՝
<<Դու էիր անկեղծ ինձ սիրում,գնահատում ինձ,ապրում ինձ հետ,իսկ ե՞ս  ՝ ափսոս,որ նրա փողերը գողացան ինձ,իմ հոգին:Մնաս բարով ՝ ես քեզ հետ եմ այնտեղից>>

Комментариев нет:

Отправить комментарий