среда, 26 февраля 2014 г.

Գժվել եմ մի քիչ ....


Խուլ են ականջներս,փակ են աչքերս,անշարժ են ձեռքերս:
Միայն միտքս ՝ միայն միտքս է,որ չեմ կարող կառավարել,միայն նա է այսօր ստիպում կրկին լսել,կրկին տեսնել,կրկին շարժվել:
Միտքն է միայն այն սանձարձակը,որ չի ենթարկվում ո՜չ մի խնդրանքի:
Ուզում եմ լռել,ոչ թե չխոսել այլ լռել կամ լռեցնել:Ուզում շնչել հանգիստ,ուզում եմ պառկել,ուզում եմ քայլել,ուզում եմ այլևս չմտածել:Ուզում եմ այլևս չզգամ քեզ իմ մտքում,որն այնքա՜ն իրական է ասես դու կողքիս ես:

Գիտես այլևս ուժ չունեմ անգամ մտածելու,ուժ չունեմ անգամ ինձ ստիպելու,որ չմտածեմ:
-Մի ցանկություն է ներսս տակնուվրա անում,ընդամենը մեկը,բայց անգամ այդ մեկն էլ բավական է,որ հոգնեմ,որ ջանամ բայց կրկի՝ն չկարողանամ:
Միտքն է միայն այն անհաղթահարելին,որ ինչ էլ անեմ մեկ է այն դեռ կա ու կմնա այքան ժամանակ մինչև շնչել չկարողանամ,մինչև մարմինս մոռանամ այս ծանր աշխարհում ու գնամ ՝ գնամ այնտեղ,որտեղից եկա:
Ծանր է,ծանր է այն որ չեմ կարող չմտածել և այդ ծանրությունը երկու անգամ ավելի է կշռում,երբ գիտակցում եմ,որ միտքս միայն քոնն է:
Դու ծանրացել ես մտքիս մեջ,ապրում ես այնտեղ ու փաթաթվել ես հոգուս պատերին,ինչպես մոլախոտը նոր ծլող դաշտում կփաթաթվի այն փոքրիկ ծլին,որ աճել է ուզու՜մ:
Հաճախ ուզում եմ չմտածել,չխոսել,հեռանալ ամենքից ու մնալ ինքս ինձ հետ:
Եվ հեռացա ամենքից,սկսեցի չխոսել բայց չմտածել կրկին չկարողացա:Չկարողացա հաղթել նրան:

Հաղթեցի ամենքին,հաղթեցի անգամ ինքս ինձ բայց մտքերիս հաղթել չկարողացա:

Այ թե մի պահ չմտածեի,մի պահ լռեր միտքս:Մի պահ այնպես լռեր,որ հանգստանար խելքս այս անվե՜րջ բառերից իրար հետևից եկող,բայց մեկը մյուսից անկախ:Երանի մի պահ խլանար խելքս,մի պահ չխոսեր ինքն իր հետ:
Բայց դժվար է լռեցնել այն կարոտը,որ միտք դարձավ,այն սերը որ միտք դարձավ,այն օրերը,որ միտք դարձան:Երանի գիժ լինեյի ու մտածեի այն ամենի մասին,որը ամենեվեին էլ չեմ տեսել,չեմ զգացել:
Դու միտք դարձար իմ մեջ ու հեռացար հեռացար մարմնով:Չէ՜ սիրելիս մարմնով հեռանալն ու մտքից դուրս գալը լռի՜վ տարբեր բաներ են:Ախ գոնե ատեյի քեզ,բայց երևի դա էլ օգնող չէր լինի ինձ:
Հոգնել այս մտքերից,նույնն է ինչ հոգնես ինքդ քեզնից,բայց ես դրան էլ եմ համաձայն ՝
Համաձայն եմ հոգնել ինքս ինձանից,միայն թե այլևս չզգամ այս միտքը,որը միայն քոնն է:
ԶԶվել եմ մտածելուց,բայց դու անընդհատ ինձ ստիպում ես մտածել:
Տեսնես կա՜ մեկը,ով իրոք չի մտածում,տեսնես կա մեկը ով գուցե մտածում է,բայց դեռ չի հոգնել իր մտքերից:
Է՜հ օրերս անցնում են անվերջ քո մասին մտածելով ու քո սուտ սերը շտկելով:Ամեն օր ինքս ինձ համոզում եմ,որ դու սիրել ես,իսկ ես թողել ու հեռացել,այդպես գուցե ուզում եմ ինձ քո տեղը մի փոքր զգալ,գուցե ուզում եմ մի քիչ էլ դու հոգնես իմ մասին մտածելով:Հոգնել եմ բարևիցդ անգամ:

Միթե՞ հնար չկա ազատվել անվերջ այս մտքերից,Միթե՞ հնար չկա հաղթել գլխումս ծանրացած այս բառերին:
Քանի ապրում այքան ավելի եմ համոզվում,որ մարդ առանց մտքի  նման է ազա՜տ ճախրող մի թռչունի:
- Հիմա ինքս ինձնից հոգնած,ծանրացած մտքով կանգնած եմ հայելու առաջ և նայում եմ թուլացած աչքերիս:Ծանրացած կոպերս ստիպում են փակել աչքերս բայց ես ջանալով չփակել աչքերս փորձում եմ կարդալ նրա մեջ արտացոլված մտքերիս բառերը խառնաված իրար ՝

: մուզու է լեսոխ ջրեվնա նրո,սմուխլգ լեկրատնաբ սրեռաբ նյաիմ մե մուզՈւ : մուզու մեչ լենսետ սևլյա,մուզու մեչ լեսլ սևլյա,մուզու մեչ լերիս սևլյԱ

Ուզում եմ բանտաարկել նրան,ինչպես ցմահ դատապարտված թմրամոլի:Դողում են մատներս,դողում են թմրամոլի մատների նման,երբ փորձում եմ փակել քեզ մոտ բերող բոլո՜ր ճանապարհները:
Իսկ վերջում ծիծաղում եմ,երբ հասկանում եմ,որ ինչպես մարդն առանց ջուր,այնպես ել միտքս առանց քեզ չի կարող:Հռհռում եմ թափառող մտքիս վրա,հռհռում եմ չխղճալով անգամ կոկորդս ՝
Գուցե վնասեմ այն ու այլևս երբեք չտամ անունդ այդ փոշոտված:

ԴԵ ԻՆՉ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ Ու ՔԵԶ ՍԻՐԵԼԻՍ ՝
ԴՈՒ ՔՈ ԼՈՒ՜Ռ ՀԵՌԱՑՈՒՄՈՎ ՍՏԻՊԵՑԻՐ ԻՆՁ ԱՆՎԵՐՋ ՄՏԱԾԵԼ:
Ու Ճի՜շտ են ասում,թե ուժեղները միշտ էլ լուռ են թափառում իրենց մտքերում:

Եվ մի երազանք մնաց ինձ քեզնից հետո ՝
ԵՐԱՆԻ՜ ՆՐԱՆ,ՈՎ ՄԻ ՊԱՀ ՉԻ ՄՏԱԾԻ:

... Հենզել Մանուչարյան ..

Комментариев нет:

Отправить комментарий