среда, 13 августа 2014 г.

(18+) Մնա ծովափին ՝ ավազն այսօր տաք է: (ՄԱՍ 1)

Այսօր անսովոր շուտ էի արթնացել,անգամ արևից շուտ:Դեռ նոր էր երկինքը կապտում,դեռ նոր էր արևը իր ճառագայթները փռում երկնքում:Սառը մե՜ղմ քամին խաղում էր վարագույրիս հետ ՝ ծածանելով մերթ վերև մերթ ներքև:
Մի բաժակ սառը ջուր է պետք արթնանալու համար ՝ մտածեցի ես:Բաժակով ջուրը ձեռքիս մոտեցա պատշգամբիս:
 Ծովը այսօր հանգիստ է ինքս ինձ մտածելով խմում էի ջուրը:Անսովոր սառն էր օդը ՝ մեղմ քամին անցնում էր մարմնիս վրայով:
Հիանալի է ծովը առանց արևի,հիանալի են նրա ալիքները,որոնք ասես խաղում են ամպերի հետ:
Ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ է թվում,ամեն ինչ այնքա՜ն խաղաղ է,այնքան լուռ է ամեն ինչ,որ անգամ լսվում էր  մի չքնա՜ղ ձայն ՝
Այդ ձայնը ավազը իր հետ տանող ալիքների հետ խառնված քարերի ձայնն է,որը ասես կռիվ է տալիս ծովի հետ,որ չմխրճվի նրա ալիքների տակ:
- Վե՛րջ պետք է գնամ վայելելու անարև ծովի ջուրը,պետք է գնամ վայելելու սառը գիշերից հետո մնացած սա՜ռը ծովը:
Այս մտքիս վրա լսվեց դռան թակոցը ՝
 - Բացեցի դուռը,իսկ դռնից այն կողմ հարևանությամբ հանգստացող մի աղջիկ էր:
- Կներեք,որ անհանգստացնում եմ ձեզ,ես չէի մտածի,որ դուք արթուն եք,ուղղակի պատշգամբիցս ծովն էի վայլեում և ձեզ նկատեցի:Ուզում եմ գնալ ծով կմիանա՞ք:
Եվ ես առանց երկար մտածելու չմերժեցի այդ գեղեցկուհու առաջարկը:
- Միայն մեկ րոպե սպասեք սրբիչս վերցնեմ:
Նա ձայն չհանեց ՝ ուղղակի գեղեցիկ ժպիտով ճանապարհեց ինձ:
-Դե ինչ գնացինք ՝ վերդառնալով ասացի ես:
Քայլում էինք լուռ և չգիտեմ ինչ ցանկություն էր առաջացել իմ մոտ բռնելու նրա ձեռքը.
-Ախր մենք անծանոթ ենք:
Հանկարծ նա այնպիսի մի գեղեցիկ հայացք նետեց վրաս,որ ասես թե նա կարդաց իմ միտքը:
-Գեղեցիկ են աչքերդ . ասացի ես:
Նա կրկին լռեց,սակայն այնպիսի հայացքով,որը չէի փոխի հազա՜ր բառի հետ:
-Վաղու՞ց ես այստեղ :
- Ոչ՝ երեք օր :Պատասխանս հստակ էր:
ճանապարհին երկա՜ր զրույցի բռնված անգամ չնկատեցի,որ հասել ենք ափ,որ նա արդեն սրբիչն է փռում սառը ավազին:
Թույլ տուր օգնեմ . ասաց նա և վերցրեց սրբիչս հարմարեցրեց կիպ իր սրբիչին:
հանեց հագուստն ու վազեց դեպի ծովը:
Նա այքան գեղեցիկ է ծովում,նրա մազերը փռվել կապույտ ջրի վրա իսկ նրա կանաչ աչքերը չեն հեռանում աչքերիցս:Կապույտն ծովն ու նրա կանաչ աչքերը ձուլվել են միմյանց:
-Հանկարծ նա ձեռքով արեց,իսկ ես ՝ ես ինչպես կարող էի մերժել այդ չքնաղ էակին:
Մոտեցա ջրին և դանդաղ քայլերով հասա դեպի այդ գեղեցկուհին:Գեղեցիկ են ձուլվել նրա մարմինն ու ջուրը:
- Մենք լողում էինք մոռացած ամենքին:
Արդեն երևում էին արևի առաջին ճառագայթները:
Տեսնում ե՞ս մենք ենք առաջինը դիմավորում արևը ՝ ասաց նա .
- Տու՛ր ձեռքդ ՝ կիսահրամայական տոնով ասացի նրան: Այլևս չէի կարող այդ ցանկությունը ներսս պահել: Հանկարծ ձեռքիս ափին զգացի նրա ձեռքի ջերմությունը:
Նա կրկին իր գեղեցիկ հայացքը նետեց իմ աչքերին:
Ալևս չէի կարող աչքերս հեռացնել նրա աչքերից,այլևս ուժ չունեի չտեսնելու նրա արև աչքերը:
- Դուրս գանք,արդեն արևն դուրս է եկել:Գնանք և վայելենք այն:
Եվ ձեռք ձեռք բռնած դուրս եկանք ծովիցմնա պառկեց արդեն տաքացած ավազին և ինձ հրավիրեց իր կողքը:Ես արդեն չէի կարող ուղղակի պառկել նրա կողքը,արդեն ձեռքս անզոր էր և չէր կարող չդիպչել նրա թաց մարմնին,չէր կարող չշոյել նրա նու՜րբ մարմինը:
Անզոր էին աչքերս դիմանալու նրա գեղեցիկ ժպիտին,անզոր էի ես դիմանալու համար նրա բույրին:
- Հանկարծ նա ձեռքով սրբեց երեսիս վրա մնացաց ջուրը և կամաց բայց հստակ ձայնով ասաց ՝
Սիրահարվեցի արևից տաքացած մարնիդ,սիրահարվեցի անվերջ աչքերիս մեջ նայող աչքերիդ,սիրահարվեցի քեզ:
- Բռնելով նրա նուրբ ձեռքը սկսեցի համբուրել նրան,սկսեցի վայելել այն գեղեցկությունը,որը միայն ինձ էր պատկանում:
- Իսկ եթե՞ մեզ տեսնեն:
Կարծես նրա հարցը մեզ պետք է ուղղեր դեպի նրա սենյակ ՝ բայց ես ասացի .
- Մնանք ծովափին ՝ ավազն այսօր տաք է:
- Նա կարծես չէր սիրում պատասխանել իմ հարցերին,նա սիրում էր խենթացնել ինձ իր հայացքով,նա սիրում էր,երբ ես անվերջ նրա աչքերն էի վայելում:

- Մնանք ՝ ասաց նա: Միայն թե գրկիր ինձ մրսում եմ:
Գրկեցի նրան և նա ամբո՜ղջ մարմնով հպվեց ինձ,թույլ տալով զգալ նրա ամենանուրբ մարմնական գեղեցկությունը:
Սկսեցի դանդա՜ղ շոյել նրա մարմինը,թողնելով նրան միայն գեղեցիկ զգացողություններ և ամենագեղեցիկն այն էր,որ նա պատասխանեց ինձ նույն կերպ:
Սկսեց համբուրել ՝ նրա նուրբ մատները խաղում էին մարմնիս վրա,նրա նուրբ շուրթերը գրկել էին շուրթերս,նրա վարսերը փռվել էին դեմքիս և թույլ էին տալիս վայելել նրա անու՜շ բույրը :
Եվ մեր մարմինները դարձան մեկ,ինչպես ծովն ու ամպը հասրակածին մոտ:
Ասես այլևս ոչինչ պետք չէր մեզ,այլևս չկար ոչինչ,որ կարող էր համեմատվլ այն զգացմունքի հետ,որը ծնվեց այս ափին:
- Գիտես ինչ չեմ մոռանա ամբո՜ղջ կյանքում ՝ նուրբ և կամաց ձայնով ասաց նա:
- Ի՞նչ . հարցրեցի ես :
- Չեմ մոռանա այն բառերը,որ ստիպեցին զգալ այս ամենը,զգալ և լինել բոլորից հեռու:Միայն ես և դու:
Գիտես ես առաջարկ ունեմ ՝
Արի Մնանք ծովափին ՝ ավազն այսօր տաք է ...

ՄԱՍ 1

Հենզել Մանուչարյան

Комментариев нет:

Отправить комментарий