понедельник, 30 сентября 2013 г.

Ձեռքդ բռնած քայլում եմ մենակ:


Ի՜նչ հաճելի է:
Ի՜նչ հաճելի զով է:Քամին ասես միտումնավոր հրում է քեզ իմ վրա,խաղացնում վարսերդ դեպի ինձ:Ասես պարում է մեր շուրջը,ասես ուրախանում է:
Ինչու՞ չես թողնում ձեռքդ բռնե՞մ:
- Քամի է ՝ սառն է,ավելի լավ է ձեռքերս մնան գրպանումս:
Եկ նստենք այն քարին:
-Փոքր է  : Ի՞նչ  է ուզում ես մենակդ նստե՞լ:
Լավ արի ուղղակի քայլենք:
- Մենք արդեն քայլում ենք (Ինչ-որ մի սառը ժպիտ անցավ նրա դեմքով):
և կարողացա,բռնեցի նրա ձեռքը:
Քայլում էինք ՝ երկուսս էլ  լուռ:
Բայց ես չէի կարող լռել,ես կռվում էի ինձ հետ:Գլխումս այլևս բառ չմնաց:
Արդեն արև է տուր ձեռքդ բռնեմ:
Քայլում ենք ձեռք-ձեռք բռնած,ուրախ է դեմքս տխուր ներսս:Ինձ սպանում է այն միտքը,որ ես    ՝ <<Ձեռքդ բռնած,քայլում եմ մենակ>>:

Комментариев нет:

Отправить комментарий