суббота, 21 сентября 2013 г.

Նայում եմ շուրջս,ինպես փոքրիկ երեխան իրեն հայելու մեջ:


Նայում եմ շուրջս,ինպես փոքրիկ երեխան իրեն հայելու մեջ:
Նայում եմ և բան չեմ հասկանում,ասես նոր եմ տեսնում այս ամենը,հետաքրքրվում եմ ամենով,ինչպես փոքր երեխան:
Ասես նոր եմ նկատում այս աշխարհը,ասես չեմ ապրել,ասես նոր եմ ծնվել:
Ամեն բան անծանոթ է թվում:Ուզում փոքրիկ երեխայի նման ամե՜ն ինչին ձեռք տալ,միգուցե այդպես հասկանամ ինչ է կատարվում այս աշխարհում:
Ուզում եմ խոսել ամենքի և ամեն ինչի հետ,անգամ այն ծառի,որ պատմելու շա՜տ բան ունի:
Ինչքան ապրեմ մեկ է չեմ հասկանա ես այս աշխարհը:Անգամ կարևոր չէ՝,թե ինչքան կապրեմ,կարևորը ապրել եմ,փորձել եմ հասկանալ աշխարհը,կարևոևը իմ տեղն ունեցել եմ այս աշխարհում,թեկուզ փոքրիկ,բայց այն իմն է եղել:և ես ուրախ եմ,որ բոլորի՜ նման չեմ հասկանում քեզ՝ ԱՇԽԱՐՀ :

Комментариев нет:

Отправить комментарий