четверг, 26 сентября 2013 г.

Անտուն հոգիս ՝ ...


Նայում եմ:
Ինչի՞ն չգիտեմ:Պառկած եմ,բայց ասես քայլում եմ:Քայլում եմ տնի՜ց տուն,փողոցից փողոց:
Նայում եմ շուրջս ՝ ոչի՜նչ չկա,ո՜չ ոք չկա,բացի այն կատվից:
Ի՞նչ է անում նա:
Փնտրում է ՝ նա էլ իմ նման մոլորված է:Նա էլ չգիտի,թե մարդը ինչ կարող է անել իր հետ:
Մոտեցա կատվին:Նա մի պահ սառեց և այնպես էր նայում ձեռքիս հացի կտորին,ասես առաջին անգամ էր տեսնում:
Չեմ հասկանում ինչու՞ նա չի փախնում:Ախր ես կարող եմ նրան վնասել:
Բայց նա համառ կերպով նայում էր հացի կտորին:
Նա շատ լավ պատկերացնում է,որ կարող եմ վնասել նրան,բայց նրան սովն է պահում իմ մոտ:
- Տվեցի հացի կտորը նրան:
Բերանով կառչեց հացից ՝ վերցրեց և փախավ :
- <<Միթե՞ միայն մարդը չի վազում շահի,միթե՞ կենդանիներն էլ են փչացել>>:

Комментариев нет:

Отправить комментарий