вторник, 10 сентября 2013 г.

Իսկ եթե՞ մեկ վարկյան մտածենք մեր անցած օրերի մասին:


Իսկ եթե՞ մեկ վարկյան մտածենք մեր անցած օրերի մասին:
Հիշենք մեր խաղերը դրսում:Հիշենք,թե ինչպե՞ս էր մայրիկը ամե՜ն վարկյան հետևում մեզ ՝ կանչում տուն,իսկ մենք ուղղակի չէինք լսում նրան և շարունակում էինք խաղալ:
Հիշենք,թե ինչպե՞ս էինք կռվում մեր ավագ քրոջ կամ եղբոր հետ,երբ նա ասում էր ՝ <<Ձմեռ պապի>> չկա :
Հիշենք,թե ի՞նչ ափսոսանքով և ուրաղությամբ էինք պահում մեզ տված թեկուզ տասը դրամը:
Հիշենք,թե ինչպե՞ս էինք առաջին անգամ գնում դպրոց:Հիշենք շրջանավարտների շնորհավորանքներն ու նվերները մեր առաջին զանգի կապակցությամբ:
Հիշենք այն օրը,որ տանը ասում էինք Մ՜ԱՄ էս դասը նույննա մնացել,բայց իրականում այն նույնը չէր:
Առաջին սեր ՝ համոզված եմ,որ շատերիս մոտ այն հենց դպրոցում է եղել:
Հիշենք Էքսկուրսիաները:Ինչ ուրախությամբ էինք գնում:
Հիշենք վերջին զանգը:
Տղանե՛ր,հիշենք բանակը,որ ամե՜ն գիշեր ասում էինք ՝ <<Էս օրն էլ անցավ>>,և այդպես 731 օր շարունակ:
Հիշեցինք ՝ ուրախ էր:Գնահատեք ձեր անցած օրերը,և մի ափսոսացեք արածի և չարածի համար ՝ չէ,որ այն արդեն անցել է:

Комментариев нет:

Отправить комментарий