четверг, 5 сентября 2013 г.

Պառկել եմ լու՜ռ և բղավում եմ աշխարհի վրա:


Պառկել եմ լու՜ռ և բղավում եմ աշխարհի վրա:
Բղավում եմ ՝ ցավոք լուռ,և անգամ ես չեմ լսում իմ բղավոցը,էլ ուր մնաց դուք լսեք:
Բղավում եմ քո ՛ վրա աշխարհ,քո այն հիմար խնդիրների վրա,որ ասես չեն նկատում ո՜չ ոք:
-Ինչու՞ պետք է ոսկին ինչ-որ մեկի համար փոքր լինի,իսկ ինչ-որ մեկի համար հացը չոր:
-Ինչու՞ մեր նման մարդը՝ մարդ ,որ բոլորս տեսնում և զգում ենք բոլորի համար դառնում է անտեսանելի,երբ կարիքավոր է:
-Ինչու՞ են երեխաները մեծանում մանկատանը,ախր նա ծնվել է իր մորից,և չգիտես թե ինչ անիմաստ պատճառով հայտնվել մանկատանը:
Չէ՜ դու չես փոխվի,բայց ես կբղավեմ այնքան մինչև կմեռնեմ:

Комментариев нет:

Отправить комментарий