суббота, 8 марта 2014 г.

Ու քեզ նետեցի ծովը:


Քայլում եմ ծովափով ՝ ականջներս միայն դեպի ջրի խշշոցը,աչքերս հառած մայրամուտից կարմրած երկնքին:Ամպերը հելել են մեկը մյուսի շալակը,ինչպես թոռնիկը կթառեր պապի շալակը:
Գեղեցիկ են մայրամուտին ամպերը,գեղեցիկ են ջրի վրա պարող արևի շողերը,որոնք հետզհետե արևի հետ կորչում են ծովի հեռու՜ հատակին:Քայլում եմ ինքնամոռաց,քայլում արդեն կամա՜ց սառչող ջրի ափին ու ծովի ալիքները շոյում են ոտքերս մերթ առաջ գալով,մերթ հետ գնալով,ասես ձեռքերդ,որ շոյում էին մատներս:Հեռվից եկող քամին նու՜րբ շոյում է դեմքս,ինչպես մատներդ բարակ կշոյեն սիրածիդ դեմքը:
Բոլորից հեռացած ու բոլորից առանձին եկել եմ խոսելու ծովի հետ ՝
Միայն ծովն է,որ նման է ինձ ՝ անդադար աղմուկով իր,որ ոչ բոլորը կհասկանան :Նրա ձայնը մեկը կնդունի,որպես աղմուկ իսկ մյուսը,որպես հանգի՜ստ երաժշտություն:
Եվ ես այսօր մոռացած մտքերս հեռու՜ հեռվում,նորից եկել եմ պատմելու ջրին մի քանի խոսք անցյալից,որը թեկուզ հեռվում է մնացել,բայց քայլում է ներկայիս օրերում:Քայլում ստվերի նման,քայլում ու հանգիստ չի տալիս:Այսօր եկել եմ ջուրը նետելու այն բառերս,որը քեզ եմ տվել,այսօր ջուրը պետք է նետեմ սերս,այսօր քե՜զ պետք է ջուրը նետեմ ու մոռանամ քեզ հավետ:Թողեմ քեզ ջրին նվեր ու թող տանի նա քեզ հեռու՜ հեռու:
Բայց ախր ջուրն էլ է մեղկ,որ տանի այդ ներկայությունդ:Բայց այլ տարբերակ չկա,այսօր պետք է մենախոսեմ ջրի հետ ու քեզ խեղդեմ այնտեղ:Թողեմ քեզ նվեր:

-Եվ սկսեցի ես պատմությունս,երբ հանկարծ մի երեխա մոտեցավ և ասաց .
-Հիմա՜ր կմրսես :
ՈՒ նորից փախավ:
Դե ինչից սկսեմ ջուր ՝ այսօր քեզ պետք է պատմեմ այն գիշերը,որը մնաց սրտումս հավետ,այն ցերեկը,որը մնաց աչքերումս:Պետք է պատմեմ այն գարունը,որը ստվեր թողեց սրտիս մեջ,ցավոտ ստվեր բայց ես դրանից չդադարեցի սիրել գարունը:Նա ինձ սովորեցրեց սիրել,սովորեցրեց գնահատել,սովորեցրեց կորցնել բայց երբե՜ք չմոռանալ:
-Այ ինչպես դու կսիրես գարունը,երբ ցուրտ ձմեռից հետո ազատվում ես սառույցից,այդպես էլ ես սիրեցի նրան:
Ինչքանո՜վ սերն է գեղեցիկ,այնքան էլ գեղեցիկ է նրանից հետո մնացած հիշողությունները:Մարդ պետք է ուժ ունենա գտնել տգեղի մեջ գեղեցիկը :ՈՒ ես գտա մեր բաժանման մեջ գեղեցիկ մի անկյուն,որտեղ ես պառկած ՝ թեկուզ մի քիչ մենակ,թեկուզ մի քիչ կուչ եկած բայց գոհ այն ամենից ինչը ստիպեց լալ,ինչ ստիպեց տանջվել,ինչ ստիպեց վերջապես ոտքի կանգնել այդ նույն անկյունում:
Եվ նա զգաց իմ մարմնի ամբո՜ղջ ծանրությունը,նա զգաց այն մեծ սիրո կշիռը,որը թեև իրենից հետո,բայց մնացել էր սրտումս ՝ նա այդ կշիռը զգաց իր սրտի վրա բայց ուշ էր արդեն նա կորցրել էր այն սիրտը,որը որպես նվեր տվել էի իրեն:

Երկու հոգի չպետք է սիրեն իրար հավասար,նրանցից մեկը պետք է հարգանք ունենա այդ սերո հանդեպ,իսկ մյուսը սիրի սերը:
Ես դա մոռացել էի և պայքարում էի սիրել նրան այքան,որքան նա էի ինձ սիրում :Հենց այդտեղ էլ սխալվեցի ես:Սխալվեցի,որ նվիրեցի սեր,որից հետո ինձ մնաց մի քանի կաթիլ արցունք և մի հիշողություն,որով այսօր գլուխդ տանում եմ ջուր:

-Ամպերն արդեն փակել են արևը ու մի ամպ պա՜րզ երևաց աչքիս կնոջ դեմքով,որը հետզհետե ցրվում էր երկնքում,ինչպես դու իմ ներսում:խառնվեց աղջկա դեմքը մյուս ամպերին ու ես հասկացա,որ գողեցիկ դիմագծերովդ դու էլ փնտրեցիր ավելի լավին:
Ու հասկացա ե՜ս հիմարս,որ սիրուն դեմքով հաց չեն ուտում մեկ է այն պղտորվելու է:
-Մրսում եմ ջուր,իսկ դու տաք ես,արևը արդեն դանդա՜ղ իջնում է քո մեջ տեղը տալով լուսնին,որը դուրս է գալիս նորից քո միջից:Ա՜խ թե հարուստն ես հա՜:
Երանի ես էլ մի արև ու մի լուսին ունենայի ներսումս,որ ոչ խավար լիներ ներսս,ոչ էլ պայծառ:

Արդեն մթնեց ՝ ես վեր կացա,ուղղեցի տաբատս,մաքրեցի այն փոշին,որը հավաքվել էր տաբատիս վրա,նայեցի չքացած արևի վերջին շողերին ու նետեցի այն մատանին,որը քեզ նվեր էի պատրաստել:Նետեցի նրա հետ նաև քեզ:
Խոսեցի ծովի,արևի,ալիքների,քամու հետ ու քեզ նետեցի ծովը:
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ...




Комментариев нет:

Отправить комментарий