суббота, 26 октября 2013 г.

Անտեսանելի՛,ի՛նձ էլ գողացիր ...


Անտեսանելի՛,ի՛նձ էլ գողացիր ...


Գողացվել է հոգիս,
Գողացվել է ամե՜ն բան այս աշխարհում,
Գտնում եմ ՝ ինչ իմաստ կա:
Ախր գտածն էլ իմը չէ:
Տեսնես ո՞վ է այդ անտեսանելին,որ տանում է,տանում է անվերադարձ,
Թողնում միայն ինձ Ինձ համար ...
Արդեն չեմ վախենում ինձ կորցնելուց,
Երևի կորած աշխարհն է իմը:
Այնտեղ է այն ամենը,ինչը կորցրել եմ ես,ինչ կորցրել են բոլորը:
Երևի հենց այդ աշխարհում մնա այն ամենն ինձ,ինչն իմն է եղել:
Երևի էլ չկորցնեմ ...
Անտեսանելի՛,ի՛նձ էլ գողացիր,
Եվ թող ես լինեմ այն մեկը,ով կտա բոլորին իրենց կորցրածը,
միայն թե այլևս չկորցնեն,
ՄԻԱՅՆ ՀԱՍԿԱՆԱՆ ՀԱՄՆ ՈՒՆԵՑԱԾԻ,ԵՎ ՉԶԳԱՆ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ...

Комментариев нет:

Отправить комментарий