пятница, 8 ноября 2013 г.

Դու չկա՞ս: Չէ՜ դու կաս: (Վահան Տերյանին)


Դու չկա՞ս: Չէ՜ դու կաս: (Վահան Տերյանին)

Բարև:
- Ես չլսեցի քեզ,բայց ես գիտեմ դու պատասխանում ես ինձ:
Մի բաժակ գինի, դու և քո գրիչը,և ասես աշխարհն այլ է:
Դե՜,դե խոսիր ՝ խոսիր անվերջ,խոսիր այնպես ինչպես քո գրիչը,որը մի՜նչև հիմա խաղում է հոգուս մու՜թ անկյունում:

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու ՝

Միթե՞ սրանք չեն այն բառերը,որն ասել ես,և որն ապրում է և դե՜ռ  կապրի հազա՜ր-հազար տարի:Գիտե՞ս   ես կուզեմ նույնն ասել քեզ,ցավոք անլեզու,առանց գրիչ,առանց տեսնելու,միտքս հառած սև՜ աչքերիդ ՝այն փակ աչքերիդ որոնք ապրում են իմ մեջ:
Դու չկա՞ս: Չէ՜ դու կաս ՝ կա՜ս իհարկե կա՛ս,և ես հիմա խմում եմ քո կենացը:Արթուն հոգով փակ աչքերիդ կենացը:Միթե՞ մթությունը գեղեցիկ չէ,Միթե՞ այդ անտեսանելի մթության մեջ չեմ կարող տեսնել քեզ,տեսնել և թեկուզ բարևել անպատասխան,թեկուզ շնորհակալ լինել քեզ:
Դէ՛ կրկին գրի՜ր,ուզում եմ տեսնել այն մատները որ գրել են,որ խաղացել ու խաղում են:
Անիծվի հոգիտ կրծող թոքախտը:Չթողեց,տարավ քո ջահել հոգին,որ դեռ պետք է սովորեցներ:Ուզում եմ աչքերս փակել և հիշել այս տողերը ՝
Քո աչքերի դեմ,իմ աչքերը ՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափա՜նց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Ես կծերանա՜մ դու կմնաս  ջահել,մե՜նք կծերանանք դու կրկին կմնաս հավե՜րժ ջահել:Ես կմեռնեմ,դու չէ:բոլորն էլ կհեռանան,իսկ դու կմնաս :Կմնաս այն հասակում,որը ժամանակը տվեց քեզ, կանգ առնելով քո մեջ,հավե՜րժ ջահել,հավերժ երեսուն հինգ տարեկան:
- Մի բաժակ էլ քո սրտի կենացը:
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ ՝
Ո՜վ ես դու,ո՞վ  - բնավ չգիտեմ:
Իմ բարի՜ ուրվական,շարունակիր խոսել,շարունակիր ապրել,զգալ:
Դե եկ եկ սա էլ խմենք բոլորի կենացը ՝ քեզ ճանաչող-չճանաչողի կենացը,մորդ ճակատը համբուրողի կենացը,քո խոսող-չխոսող աչքերի կենացը,
քո ուրախ-տխուր հոգու կենացը,թղթի վրա պարող մատներիդ կենացը,լու՜ռ հոգուտ կենացը ՝ արի՜ արի՜,գուցե հիշեմ դեմքդ մինչև կյանքիս վերջ :
Միթե՞ հարբել եմ:Այո՛ արդեն հարբել եմ,հարբել ենք բոլորս,Հարբել քո խաղա՜ղ հոգով:
Դե ինչ պարոն,հաջողություն ՝ մնաս բարով:Գնամ ՝ նորից ապրեմ քո հոգով ...


Комментариев нет:

Отправить комментарий