пятница, 1 ноября 2013 г.

Ես եմ իմ սրտի և քո ստի տերը:


Ես եմ իմ սրտի և քո ստի տերը:

Կարո՞տ ՝ թե՞ այն ինչ կանվանեմ կարոտ:
Խա՞ղ ՝ թե՞ այն ինչ կանվանեմ խաղ:
Տեսնե՞լ ՝ թե՞ այն ինչ կհամարեմ տեսած:
Զգա՞լ ՝ թե՞ այն ինչ կհամարեմ զգացողություն:
Ցու՞րտ ՝ թե՞ այն ինչ կհամարեմ սառը:
Կի՞րք ՝ թե՞ այն ինչ կանվանեմ կիրք:
Վա՞խ ՝ թե՞ այն ինչ կանվանեմ վախ:
Կանվանեմ,կհամարեմ ամենն այս աշխարհում այնպես,ինչպես սիրտս կանվաներ:
Ինչպես սիրտս կզգա ՝
Կստե՞ս ... կանվանեմ :
Կզգա՞ս ... կհամարեմ:
Ես եմ իմ սրտի և քո ստի տերը ...

Комментариев нет:

Отправить комментарий