воскресенье, 3 ноября 2013 г.

Կրկին անցյալի արձագանքն էր հյուր եկել:


Երբ լսում ես ինքդ քո անունը,

Երբ տեսնում ես քեզ,
Երբ ժպտում ես ինքդ քեզ,
Փորձում պահել,բայց նա չկա՜
Փոշիանում է,երբ փորձում ես դիպչել նրան:
Կորչում և խաղում աչքերիդ հետ,ինչպես փոշին արևի շողի տակ:
Երբ փորձում ես խոսել,
-Իսկ ու՞ր է ձայնս,
միթե՞ դա էլ էր քոնը:
Լսի՜ր,լսի՜ր միտքս ՝ այն,որ կրկին քոնն էր:
Երբ փորձում ես բացել աչքերդ,
Երբ վերջապես հասկանում ես ՝
Հասկանում և ...
Կրկին անցյալի արձագանքն էր հյուր եկել:

Комментариев нет:

Отправить комментарий