вторник, 15 октября 2013 г.

Ուզում եմ փախցնել անշունչը շնչավորի ներսից:


Ուզում եմ փախցնել անշունչը շնչավորի ներսից:

Տանե՜լ թաղել,մի մե՜ծ սարի տակ:
Ի՞նչն է ստիպում մարդուն քրքջալ մյուսի դժբախտության ետևից:
Ի՞նչն է ստիպում մարդուն երեխային տանել մանկատուն:
Ի՞նչն է ստիպում մարդուն սեփակա՜ն մորը տանել ծերանոց:
Ի՞նչն է ստիպում մարդուն մարդ ասել:
Ի՞նչն է ստիպում ուղղակի լռել,երբ դիմացինդ բառերիդ կարիքն ունի:
Ստել,սպանել,խաղալ:
Բոլորն էլ իրենց են սիրում ՝ միայն:
Ուզում եմ փախցնել անշունչը շնչավորի ներսից:
Տանե՜լ թաղել,մի մե՜ծ սարի տակ:

Комментариев нет:

Отправить комментарий